ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Չհասց­րինք Արծ­րու­նին գո­նե վաս­տա­կա­վոր ար­տիս­տի կո­չում տալ»

«Չհասց­րինք Արծ­րու­նին գո­նե վաս­տա­կա­վոր ար­տիս­տի կո­չում տալ»
24.07.2020 | 01:12

Գա­րիկ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ -Ան­ցյալ դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րը հե­ռուս­տա­տե­սու­թյան, մաս­նա­վո­րա­պես հե­ռուս­տա­թատ­րո­նի ոս­կե­դարն էին։ Ա­մեն եր­կու­շաբ­թի որևէ պրե­միե­րա էր, և այդ ներ­կա­յա­ցում­նե­րում զբաղ­ված էին լա­վա­գույն դե­րա­սան­նե­րը տար­բեր թատ­րոն­նե­րից։ Արծ­րուն Մա­նու­կյա­նը հե­ռուս­տա­ներ­կա­յա­ցում­նե­րին շատ հա­ճախ էր մաս­նակ­ցում։ Նրան հե­ռուս­տա­դի­տո­ղը սի­րում էր, նրան սի­րում էին հե­ռուս­տա­ռե­ժի­սոր­նե­րը։


ԵՐ­ՎԱՆԴ ՂԱ­ԶԱՆ­ՉՅԱՆ (ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ)- 1953 թիվ, Երևա­նի գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տուտ (այն ժա­մա­նակ այդ­պես էր կոչ­վում մեր alma mater-ը), Վար­դան Ա­ճե­մյա­նի դե­րա­սա­նա­կան բա­ժին և Արծ­րուն Մա­նու­կյա­նի հետ ծա­նո­թու­թյու­նը։ Մեր կուր­սից չոր­սը շուտ գնա­ցին՝ Բո­րիս Ղա­զի­յան, Նո­րայր Սարգ­սյան, Ջու­լիետ Սա­րի­բե­կյան և Արծ­րուն Մա­նու­կյան։ Կար­ծում եմ, Աստ­ված նրանց պատ­ժեց տա­նե­լով, մեզ էլ պատ­ժեց ապ­րե­լով։ Ին­չու՞։ Ո­րով­հետև հի­շո­ղու­թյուն­ներ ու­նենք, ո­րոնք փաս­տո­րեն ինձ հան­գիստ չեն տա­լիս։ Արծ­րու­նի հետ՝ թա­տե­րա­կան ինս­տի­տուտ, Արծ­րու­նի հետ՝ ան­մի­ջա­պես Ղա­փա­նի Շիր­վան­զա­դեի ան­վան նո­րաս­տեղծ պե­տա­կան թատ­րոն, Արծ­րու­նի հետ՝ Երևան, Սուն­դու­կյա­նի ան­վան թատ­րոն։ Գե­ղե­ցիկ խոս­քե­րի հա­մար չէ, որ ու­զում եմ ա­սել, բայց կար­գին մարդ էր, ան­թույ­լատ­րե­լիու­թյան աս­տի­ճա­նի կար­գին մարդ էր։ Եվ մի ան­գամ ևս հա­մոզ­վում ենք, որ միայն կար­գին մար­դը կա­րող է կար­գին ար­վեստ ստեղ­ծել։ Ես գո­նե մի սրի­կա­յի չգի­տեմ, որ մեծ ար­վես­տա­գետ լի­նի։ Հրա­շա­լի անձ­նա­վո­րու­թյուն և հրա­շա­լի դե­րա­սան։ Նրա խա­ղա­ցած դե­րե­րը և թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում, և՛ Ղա­փա­նի թատ­րո­նում, և՛ Սուն­դու­կյա­նի թատ­րո­նում, հե­ռուս­տա­թատ­րո­նում... Հե­ռուս­տաէկ­րա­նը ո­ղող­ված էր Արծ­րուն Մա­նու­կյա­նով...


ՎՐԵԺ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ (ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ) -Մենք եր­կար ճա­նա­պարհ ենք ան­ցել Արծ­րու­նի հետ դեռ Զեյ­թու­նի թա­տե­րա­կան խմ­բում, Իշ­խան Ղա­րի­բյա­նի խմ­բում, Թա­գու­հի Հա­կո­բյա­նի խմ­բում։ Ա­վար­տե­լուց հե­տո Արծ­րու­նը գնաց Ղա­փա­նի թատ­րոն, խա­ղաց շատ դե­րեր, հե­տո հրա­վիր­վեց Սուն­դու­կյա­նի թատ­րոն։ Մենք շատ մտեր­միկ ըն­կեր­ներ էինք, մի գրի­մա­նո­ցի։ Նա ա­մեն ին­չով զա­նա­զան­վում էր մեզ­նից։ Մեր գրի­մա­նո­ցի տղա­ներն էին Շա­հում Ղա­զա­րյա­նը, Արծ­րու­նը, Յու­րա Ա­մի­րյա­նը, դար­ձյալ հան­գու­ցյալ Սու­րեն Ա­վե­տի­սյա­նը, դար­ձյալ հան­գու­ցյալ...


Գ. Ղ. -Ա­մեն ան­գամ, երբ ես հան­դի­պում էի Արծ­րուն Մա­նու­կյա­նին, հի­շում էի Չե­խո­վի խոս­քե­րը. «Մար­դու մեջ ա­մեն ինչ գե­ղե­ցիկ պետք է լի­նի՝ և՛ դեմ­քը, և՛ զգես­տը, և՛ հո­գին, և՛ մտ­քե­րը»։


Ե. Ղ. -Ար­տա­կարգ գե­ղե­ցիկ մարդ էր։ Այն ժա­մա­նակ շատ էին կա­պույտ աչ­քե­րը։ Կա­պույտ աչ­քեր, սպի­տակ մա­զեր։ Շատ գե­ղե­ցիկ էր Արծ­րու­նը՝ հրա­շա­լի ձայն, կեց­վածք, կիրթ, ին­տե­լի­գենտ։


Վ. Հ. -Արծ­րու­նը շատ էր տար­բեր­վում մեզ­նից՝ ա­մեն ին­չով։ Հա­գուս­տով-կա­պուս­տով, մաք­րու­թյամբ, մարդ­կու­թյամբ, կար­գա­պա­հու­թյամբ։ Ա­հա­վոր աշ­խա­տա­սեր էր։ Նա իր օր­վա ծրա­գիրն ու­ներ և ոչ մի տե­ղից չէր ու­շա­նում։ Ոչ մի տեղ Արծ­րու­նի մա­սին չեն կա­րող ա­սել, որ դի­տո­ղու­թյան է ար­ժա­նա­ցել։ Պատ­րաստ էր գնում ա­մեն տեղ, կար­դա­ցած, դե­րը սո­վո­րած։ Մի խոս­քով՝ նա օ­րի­նակ էր բո­լո­րիս հա­մար։
ԿԱ­ՐԻ­ՆԵ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆ (դուստ­րը) -Շատ աշ­խա­տա­սեր էր։ Ե­թե տվյալ պա­հին որևէ գոր­ծո­ղու­թյուն չէր ա­նում, ին­քը մտա­ծում էր, նրա միտ­քը միշտ աշ­խա­տում էր։ Էդ­պես սո­վո­րեց­նում էր նաև մեզ՝ ազն­վու­թյուն, աշ­խա­տա­սի­րու­թյուն։ Աշ­խա­տում էր շատ. 8.30-ին տնից դուրս էր գա­լիս և կա­րող էր գալ գի­շե­րը 3-ին։ Ռա­դիո, հե­ռուս­տա­տե­սու­թյուն, թատ­րոն, կի­նոս­տու­դիա։ Հա­մա­տե­ղում էր, աշ­խա­տում էր, չնա­յած վա­տա­ռողջ էր։ Չէինք ու­զում, որ այդ­քան աշ­խա­տեր, բայց իր պարտքն էր հա­մա­րում մինչև վեր­ջին շուն­չը ծա­ռա­յել ըն­տա­նի­քին։ Նա ծա­ռա­յում էր ըն­տա­նի­քին, ե­րե­խա­նե­րին, կնո­ջը... Ին­քը պար­տա­վոր­ված էր զգում։ Պար­տա­վո­րու­թյուն­նե­րը մեր հան­դեպ շատ մեծ էին, աշ­խա­տում էր կա­տա­րել իր բո­լոր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։


Գ. Ղ. -Արծ­րուն Մա­նու­կյա­նը ճա­նաչ­ված դե­րա­սան էր և այդ ճա­նա­չու­մը բե­րե­ցին ոչ միայն Սուն­դու­կյա­նի ան­վան թատ­րո­նում նրա խա­ղա­ցած դե­րե­րը, այլև հե­ռուս­տա­ներ­կա­յա­ցում­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Ար­տա­շես Քա­լան­թա­րյա­նի գար­նա­նա­յին, ա­մա­ռա­յին, աշ­նա­նա­յին, ձմե­ռա­յին կա­տակ­նե­րը։ Այդ հա­ղոր­դա­շա­րը վա­րում էր Արծ­րուն Մա­նու­կյա­նը, վա­րում էր իր ան­զու­գա­կան խա­ղըն­կե­րու­հի Դո­նա­րա Մկրտ­չյա­նի հետ։


Վ. Հ. -Էկ­րա­նի զարդն էր մի ժա­մա­նակ Դո­նա­րա­յի հետ։ Ժո­ղո­վուր­դը սպա­սում էր նրան տես­նե­լու հա­մար, և շատ շատ էր ճա­նաչ­ված։ Քա­ղա­քում շատ շուտ ճա­նաչ­վեց Արծ­րու­նը, բայց նա եր­բեք այդ բա­նը չէր օգ­տա­գոր­ծում, եր­բեք, ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում, ե­րես չա­ռավ։ Չկար նման բան։ Բա­րո­յա­կան բարձր կար­գի ըն­կեր էր՝ և բա­րե­կամ, և լավ դե­րա­սան։ Նա շատ ա­ռիթ­ներ ու­նե­ցավ թատ­րո­նի մե­ծե­րի հետ խա­ղա­լու։ Ա­վետ Ա­վե­տի­սյա­նի հետ նա «Շա­բաթ, կի­րա­կի, եր­կու­շաբ­թի» ներ­կա­յաց­ման մեջ էր խա­ղում, ո­րը բե­մադ­րել էր Մոսկ­վա­յից հրա­վիր­ված ռե­ժի­սոր, և Արծ­րու­նը այդ դե­րում ար­տա­կարգ ար­տա­հայ­տիչ էր, հա­մո­զիչ, ճշ­մար­տա­ցի և շատ ազ­նիվ։ Այն­քան ազ­նիվ էր, ինչ­քան մա­քուր էին նրա աչ­քե­րը։


Կ. Մ. -Ես ա­կա­մա­յից դար­ձել էի իր գոր­ծըն­կե­րը, խա­ղըն­կե­րը։ Տեքս­տե­րը տուն էր բե­րում, պի­տի ան­գիր ա­ներ։ Մայրս աշ­խա­տում էր, եղ­բայրս փոքր էր, ես էլ պա­րապ չէի, սո­վո­րում էի հա­մալ­սա­րա­նում ու ժա­մա­նակ չու­նեի, բայց ես իր խա­ղըն­կերն էի։ Վս­տա­հում էր։ Իր տեքս­տը ան­գիր սո­վո­րում էր, հե­տո ես պար­տա­վոր էի ստու­գել ի­րեն։ Ստու­գում էի, ուղ­ղում էի, նո­րից էր աշ­խա­տում տեքս­տի վրա։ Հե­տո սկս­վում էր երկ­րորդ է­տա­պը, ես դառ­նում էի ի­րեն ռեպ­լիկ տվո­ղը։ Ինքն իր տեքստն էր ա­սում, ես ռեպ­լիկն էի տա­լիս, ի դեպ, պետք է ամ­բողջ պար­բե­րու­թյու­նը կամ նա­խա­դա­սու­թյու­նը կար­դա­յի, ոչ թե միայն վեր­ջին բա­ռե­րը։ Ես դառ­նում էի դե­րա­սան կամ դե­րա­սա­նու­հի։ Երբ գնում էի ներ­կա­յա­ցու­մը նա­յե­լու, ար­դեն ան­գիր գի­տեի բո­լո­րի տեքս­տե­րը։ Ինքն ինձ սար­քեց դե­րա­սա­նու­հի, հե­տո ար­գե­լեց դե­րա­սա­նու­հի դառ­նալ։


Ե. Ղ. -Դժ­վար կյան­քով ապ­րեց Արծ­րու­նը, հատ­կա­պես պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին։ Հայ­րը հայ­տն­վեց դժ­վար պայ­ման­նե­րում, մայ­րը պառ­կած էր, ան­կող­նա­յին ծանր հի­վանդ էր։ Ին­չու եմ այս մա­սին ա­սում, ո­րով­հետև ու­զում եմ այս ա­ռի­թով մեր դա­սա­խոս­նե­րից մեկ-եր­կու­սին հի­շել։ Բնա­կան է, մենք աշ­խա­տում էինք օգ­տա­կար լի­նել, ո­րով­հետև ի­րե­նից փոքր եղ­բայր­ներ էին տա­նը։ Ա­վա՜ղ, նրան­ցից շա­տե­րը այ­սօր չկան, եղ­բայր­ներն էլ չկան։ Հի­շում եմ, երբ Վար­դան Նի­կի­տի­չը, մեր խմ­բի ղե­կա­վա­րը, կան­չեց ինձ ու ա­սաց. «Դրամ եք հա­վա­քում Արծ­րու­նին օգ­նե­լու հա­մար ու ինձ չեք ա­սու՞մ», և տվեց այն ժա­մա­նակ­վա հա­մար հս­կա մի գու­մար։ ՈՒ ես տվե­ցի Արծ­րու­նին։ Ան­ցավ մի եր­կու օր, ինձ ա­սա­ցին. «Քեզ կան­չում է ռեկ­տո­րը»։ Ռեկ­տո­րը ա­կա­դե­մի­կոս, հայտ­նի քան­դա­կա­գործ Ա­րա Սարգ­սյանն էր, պայ­ծառ մի երևույթ մեր մշա­կույ­թում։ Գնա­ցի նրա մոտ. «Լսում եմ ձեզ, Ա­րա Միհ­րա­նո­վիչ»։ «Ինձ բա­նի տեղ չես դնու՞մ, այ տղա»,- ա­սաց նա։ «Ի՞նչ է պա­տա­հել, Ա­րա Միհ­րա­նո­վիչ»։
-Էդ ինչ-որ ա­նում ես (բա­ցեց սե­ղա­նի դա­րա­կը, գու­մար հա­նեց), սա էլ ա­վե­լաց­րու վրան։ Ես փոր­ձե­ցի հաշ­վել, ա­սաց. «Կա­րիք չկա»։ Դուրս ե­կա և, այ­նուա­մե­նայ­նիվ, հաշ­վե­ցի։ Եվ ես սար­սա­փե­ցի՝ քսան հատ հա­րյու­րա­նոց էր։ Դա այն ժա­մա­նակ­վա հա­մար հս­կա­յա­կան գու­մար էր։ Ես տվե­ցի Արծ­րու­նին։ Արծ­րու­նը ապ­շած էր. «Ո՞վ է տվել»։ Իսկ Ա­րա Միհ­րա­նո­վի­չը խնդ­րել էր չա­սեմ, ով է տվել։ ՈՒ չա­սա­ցի, չնա­յած Արծ­րու­նը ա­նընդ­հատ ու­զում էր ի­մա­նալ, թե ով է։
-Ինչ կա­րևոր է,- ա­սա­ցի,- խնդ­րել է, որ չա­սեմ։- Ա­րա Միհ­րա­նո­վի­չը շատ վաղ մա­հա­ցավ։  Շատ սիր­ված մարդ էր։ Թաղ­ման ժա­մա­նակ մենք կանգ­նած էինք դիա­կից մի քիչ հե­ռու։ Վեր­ջին հրա­ժեշտն էր։ Ա­սա­ցի՝ Արծ­րուն, հի­շու՞մ ես էն փո­ղե­րը։
-Հա, հի­շում եմ...
-Ա­րա Միհ­րա­նո­վիչն էր տվել։
Միայն այդ ժա­մա­նակ ա­սա­ցի։
Ես սա ին­չու եմ ա­սում. ցա­վով եմ հի­շում, որ հի­մա պա­կա­սե­ցին այդ տե­սակ մար­դիկ, ո­րոն­ցից ծն­վել էինք մենք, ո­րոն­ցից ծն­վել էր Արծ­րու­նի պես մար­դը։


Վ. Հ. -70-ա­կան թվա­կան­ներն էին, ես ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն էի ծա­վա­լել տո­նա­ծա­ռա­յին ներ­կա­յա­ցում­նե­րի ժա­մա­նակ ձմեռ­վա ա­միս­նե­րին՝ դեկ­տեմ­բեր-հուն­վար, և մի տա­րի ա­սա­ցի. «Արծ­րուն, կգա՞ս հետս, ձմեռ պա­պի խա­ղաս»։
-Բա դու ի՞նչ ես խա­ղա­լու։
-Ես ամ­բողջ հան­դեսն եմ վա­րում ծաղ­րա­ծուի զգես­տով։ Արծ­րու­նը՝ շատ սի­րուն, կա­պու­տա­չյա իս­կա­կան ձմեռ պա­պի էր և մեծ հա­ջո­ղու­թյուն ու­ներ բո­լոր հան­դես­նե­րին, ո­րով­հետև կիրթ էր խո­սում, հա­նե­լուկ­ներ սո­վո­րեց։
Մեծ գործ էր. 13 օր սեանս­նե­րով հան­դես պետք է գա­յինք տպագ­րիչ­նե­րի տա­նը, ա­կումբ կար այդ­տեղ։
Մեզ ա­ռա­ջար­կե­ցին դեկ­տեմ­բե­րի փո­ղը տալ, բայց մենք ա­սա­ցինք՝ կս­տա­նանք վեր­ջում միան­գա­մից մեծ գու­մար։ Հուն­վա­րի 9-ին հաշ­վարկ ա­րե­ցին, 10-ին վեր­ջին սեանսն էր, փո­ղը ստա­ցանք և շտա­պե­ցինք ռու­սա­կան թատ­րոն, որ­տեղ «Քաո­սը» պետք է խա­ղա­յինք։ Թատ­րո­նում հա­գանք ֆրակ­նե­րը և ի­ջանք բեմ, կանգ­նե­ցինք դռան մոտ, ես մի կող­մում, Արծ­րու­նը մյուս։ Մի­զանս­ցե­նը այդ­պես էր դր­ված։ Եվ դռ­նից մտ­նում էր Խա­ժա­կյա­նը ու ա­սում. «Մար­կոս ա­ղա Ա­լի­մյա­նը ծանր հի­վանդ էր»։ Մեկ էլ Արծ­րու­նը ինձ նա­յեց ու աչ­քե­րով դե­պի վերև ցույց տվեց։ Փո­ղե­րը թո­ղել էինք մեր շալ­վար­նե­րում։ Վա­զե­ցինք միան­գա­մից, էդ­պես ան­գամ կի­նո­նե­րում չէր կա­րող լի­նել, այդ­պի­սի ա­րա­գու­թյուն։ Գնա­ցինք, փո­ղե­րը վերց­րինք, դրե­ցինք ֆրա­կի գր­պան­նե­րը ու նո­րից վա­զե­լով ե­կանք, կանգ­նե­ցինք մեր տե­ղը։ Ա­ճե­մյա­նը օ­թյա­կից նա­յե­լիս է ե­ղել։ Ան­հայ­տա­ցանք և եր­կու վայր­կյան հե­տո հայ­տն­վե­ցինք։
-Էս ինչ հի­մա­րու­թյուն­ներ են, ու՞ր էիք գնա­ցել,- հարց­րեց Ա­ճե­մյա­նը։
-Վար­դան Նի­կի­տիչ, հե­տո կբա­ցատ­րենք։
Ես ա­սա­ցի՝ Վար­դան Նի­կի­տիչ, փող էինք աշ­խա­տել, գու­մա­րը վերևում էինք թո­ղել, 13 օր­վա մեր քր­տին­քը վա­խե­ցանք գո­ղա­նան...
-Բա ներ­կա­յա­ցու­՞մը...
-Դրա հա­մար պատ­ժեք...
-Չեմ պատ­ժում, ե­թե փո­ղի խն­դիր է։


Հա­նե­ցինք ցույց տվինք։ Զար­մա­ցավ՝ էս­քան գու­մար։ Մեր հինգ-վեց ամս­վա աշ­խա­տա­վարձն էր։
Ե. Ղ. -Մենք ար­դեն Ղա­փա­նում էինք, երկ­րորդ տա­րին էր, որ Արծ­րու­նը ա­մուս­նա­ցավ ու տիկ­նոջ հետ ե­կավ։ Մե­րին ըն­դուն­վեց թատ­րոն, նա օ­պե­րա­յի երգ­չախմ­բից էր։ Շատ հա­մեստ, խե­լոք, իս­կա­կան տան­տի­կին էր։ Դե, Արծ­րունն էլ չափ­ված-ձևված մարդ էր, իս­կա­կան ըն­տա­նի­քի մարդ։ Ղա­փա­նում կար­ծեմ աղջ­կան ու­նե­ցան, աղ­ջի­կը էդ ժա­մա­նակ ծն­վեց, Վա­րու­ժը՝ ա­վե­լի ուշ։ Երբ Երևան ե­կանք, կա­պը պահ­պան­վում էր։ Իմ մեջ Մե­րին մնա­ցել է որ­պես հա­մեստ, լուռ՝ ին­քը, իր ա­մու­սի­նը, իր ե­րե­խա­նե­րը, իր ըն­տա­նի­քը։ Թատ­րո­նում էլ իր չա­փով, իր փոքր դե­րե­րով մաս­նակ­ցեց, բեմ դուրս ե­կավ։ Մե­րին խա­ղա­ղու­թյուն էր բե­րում շր­ջա­պա­տին, հան­գս­տու­թյուն, երևում էր, որ ա­ռանձ­նա­պես պա­հանջ­ներ չու­նի իր ա­մուս­նուց, կյան­քից։ Բա­վա­րար­վում էր քչով։ Եվ շատ ափ­սոս, որ նա էլ շուտ գնաց։


Կ. Մ. -Ըն­տա­նի­քում տի­րում էր փո­խա­դարձ հար­գանք, սեր, հա­մե­րաշ­խու­թյուն։ Շատ բան սո­վո­րել եմ ծնող­նե­րիս հա­րա­բե­րու­թյու­նից։ Մայրս շատ ազ­նիվ, բա­րե­կիրթ, շատ հա­մեստ մի կին էր, որն ա­վե­լի շատ զբաղ­ված էր ըն­տա­նե­կան հոգ­սե­րով։ Ճիշտ է, աշ­խա­տում էր, երգ­չու­հի էր։ Աշ­խա­տում էր Պա­րո­նյա­նի ան­վան թատ­րո­նում՝ երգ­չախմ­բում։ Երգ­չու­հի էր, բայց ա­վե­լի շատ ի­րեն նվի­րել էր ըն­տա­նի­քին, ե­րե­խա­նե­րին։ Հայրս ա­վե­լի դր­սի մարդ էր, այ­սինքն աշ­խա­տող, տուն բե­րող։ Բայց դա չէր խան­գա­րում, որ մեր դաս­տիա­րա­կու­թյամբ ա­վե­լի շատ զբաղ­վի հայրս։ Էդ պար­տա­կա­նու­թյու­նը վերց­րել էր իր վրա, ու­զում էր լավ մարդ դաս­տիա­րա­կել, իր ե­րե­խա­նե­րի մեջ տես­նել այն, ին­չը կար իր մեջ, ինչ ի­րեն սո­վո­րեց­րել էր կյան­քը, ինչ­պի­սին որ կու­զեր լի­նեին իր ե­րե­խա­նե­րը հե­տա­գա­յում։ Սո­վո­րում էինք հո­րիցս ա­մեն րո­պե։ Չէր նս­տում սո­վո­րեց­նում, թե ինչ­պես պետք է ապ­րել, ինչ ա­նել տվյալ պա­րա­գա­յում։ Մենք սո­վո­րում էինք նրա շար­ժուձևից, նրա խո­սե­լուց, նրա վե­րա­բեր­մուն­քից, ապ­րե­լա­կեր­պից։ Մենք նրա­նից ա­մեն ինչ քա­ղում էինք։
Մե­ծա­ցել ենք ար­վես­տա­գե­տի ըն­տա­նի­քում, բնա­կան է, կապ­ված ենք ար­վես­տի հետ։ Ես չէի ա­սի, որ միայն թատ­րո­նի հետ կա­պեց մեզ հայրս, նա բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած մարդ էր։ Նա միայն թատ­րո­նով չէր ապ­րում, սի­րում էր ե­րաժշ­տու­թյու­նը, կի­նոն, գրա­կա­նու­թյու­նը։ Ըն­թեր­ցա­սեր դար­ձանք նրա շնոր­հիվ, ո­րով­հետև ին­քը կար­դում էր ա­մեն րո­պե, ա­մեն վայր­կյան։ Ե­թե պա­րապ ժա­մա­նակ էր ու­նե­նում, իր ձեռ­քին գիրք էր։ Միշտ նոր գր­քով էր տուն մտ­նում։ Իր ծա­նոթ­նե­րը զանգ էին տա­լիս գրա­խա­նու­թից ու ա­սում էին, որ նոր գիրք է լույս տե­սել։ Մեր տու­նը մեծ գրա­դա­րան է։ Կար­դում էր ա­նընդ­մեջ, ու մենք ըն­թեր­ցա­նու­թյան ժա­մեր ու­նեինք. ե­թե ին­քը կար­դում էր, մենք էլ պի­տի կար­դա­յինք։ Էդ­պես մեր մեջ ծն­վեց սե­րը դե­պի գրա­կա­նու­թյու­նը։


ՎԱ­ՐՈՒ­ԺԱՆ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆ (որ­դին) -Թավ­ջու­թակ ես չէի սի­րում, իսկ հայրս շատ էր սի­րում, խե­լա­գար­վում էր այդ գոր­ծի­քի հա­մար, ո­րով­հետև դա­սա­կան ե­րաժշ­տու­թյուն շատ էր սի­րում ու մեր մեջ էլ էր սեր­մա­նում այդ սե­րը։ ՈՒ մենք ու­նեինք ժա­մեր, որ պետք է դա­սա­կան ե­րաժշ­տու­թյուն լսեինք։ ՈՒ փառք ու պա­տիվ ի­րեն, որ մենք այ­սօր սի­րում ենք դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը։ Գա­լիս էր աշ­խա­տան­քից, պառ­կում էր, հան­գս­տա­նում էր, ինձ էլ ա­սում էր՝ սկ­սիր նվա­գել։ Նվա­գե­լու ժա­մա­նակ լար­վում էի ու լե­զուս դուրս էր գա­լիս։ Նա նա­յում էր ինձ վրա, սկ­սում էր ծի­ծա­ղել ու ա­նընդ­հատ ա­սում էր. «Սխալ ես նվա­գում, նո­րից սկ­սիր»։ Մոտ ժամ ու կես նվա­գում էի, ար­դեն սկ­սում էի լաց լի­նել, ա­սում էի. «պապ, ա­վար­տեմ, հա՞...»։ Իսկ նա շատ խիստ էր այդ պա­հին։
Թավ­ջու­թա­կը չէի սի­րում, շատ մեծ էր և երբ մտ­նում էի ավ­տո­բուս, շատ ան­հար­մար էր, ես էլ կարմ­րում էի։ Պա­տա­հում էր, որ քույրս էր տա­նում ինձ դա­սի, տա­լիս էի ի­րեն։


Կ. Մ. -Ին­քը շատ սի­րում էր եր­գել։ Տա­րի­ներ ա­ռաջ, երբ գնա­ցել էին հյու­րա­խա­ղե­րի Ղա­րա­բաղ, այն­տե­ղից վե­րա­դար­ձավ հա­րուստ տպա­վո­րու­թյուն­նե­րով։ Պատ­մում էր բնու­թյան մա­սին, ժո­ղովր­դի մա­սին, հյու­րա­սի­րու­թյան մա­սին, հյու­րըն­կա­լու­թյան։ «Ղա­րա­բա­ղի հո­րո­վե­լը», որ հի­մա մենք հա­ճախ ենք լսում, ես ա­ռա­ջին ան­գամ լսե­ցի հո­րիցս։ Էն­տեղ եր­գել էին այդ եր­գը, ին­քը շատ սի­րել էր, խնդ­րել էր, որ գրեն, բե­րել էր տուն այդ տեքս­տը ու սո­վո­րեց ան­գիր։ Հե­տո մինչև կյան­քի վեր­ջը չկար մի խն­ջույք, որ վեր­ջում պա­պան չեր­գեր այդ եր­գը։ 30 տա­րի ա­ռաջ եմ լսել այդ եր­գը։


Ե. Ղ. -Մենք չհասց­րինք Արծ­րու­նին գո­նե վաս­տա­կա­վոր ար­տիս­տի կո­չում տալ։ Այդ­քան ծա­ռա­յու­թյուն­ներ՝ Ղա­փա­նի թատ­րոն, Սուն­դու­կյան թատ­րոն, հե­ռուս­տա­տե­սու­թյուն, ռա­դիո, կի­նո­յում կրկ­նօ­րի­նա­կում­ներ։ Շատ մեծ են ծա­ռա­յու­թյուն­նե­րը Արծ­րու­նի այդ­քան կարճ կյան­քի հա­մար, շատ մեծ են։


Գ. Ղ. -Այ­սօր, երբ մենք ա­սում ենք՝ Արծ­րուն Մա­նու­կյա­նը չկա, ինչ-որ մի տեղ սխալ է, ո­րով­հետև մե­ծա­նում է Արծ­րուն Մա­նու­կյա­նը՝ թո­ռը, նրա շա­րու­նա­կու­թյու­նը։


Գա­րիկ ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5292

Մեկնաբանություններ